Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չարձանագրվեն. Ֆրանսիացի համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցը։ «Արցախպրեսի» հաղորդմամբ, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել 7 հոգով: Պոպովի խոսքով, այդ կապակցությամբ կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք ուշացնում են գործընթացը:
«Այսօր Անջեյ Կասպշիկը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես այն կատարել: Դա այն հարցերից է, որ մենք նախատեսում ենք քննարկել Վիեննայում, ապրիլին»,- ասել է Պոպովը:
Ռուսաստանցի համանախագահները նշել է, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում նախագահների հետ քննարկել են արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ հարցեր:
Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին առաջին անգամ է եղել Արցախում: Լրագրողներին նա ասել է, որ հիացած է Ստեփանակերտի գեղեցկությամբ, ինչն իր համար հաճելի անակնկալ էր:
Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահը ասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ:
«Բոլորի համար չէ դա տեսանելի, բոլորը չէ, որ գիտեն այդ մասին։ Իհարկե, մենք չենք կարող բացահայտել մանրամասները, քանի որ կոնֆիդենցիալ բանակցություններ են ընթանում։ Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չարձանագրվեն, իսկ առաջ գնալու համար կողմերը պետք է փոխզիջման գան»,- ասել է Վիսկոնտին և հավելել, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի հանդիպման մասին, իր երկիրը պատրաստ է այն կազմակերպել:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը. Բակո Սահակյան
- Այս պահին ՄԱԿ-ի նոր բանաձևի անհրաժեշտութուն չկա. ՄԽ ամերիկացի համանախագահ
- Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Բանակցային գործընթացը չափից դուրս դանդաղել է. Ռիչարդ Հոգլանդ
- Բանակցային սեղանին գտնվող պլան-առաջարկը նոր ուղիներ, լուծումներ է դիտարկում. ՄԽ համանախագահ
- Ամերիկացի համանախագահ. Պետք է միշտ զգուշություն հանդես բերենք հրապարակավ խոսքում
- Մինսկի խմբի համանախագահները ՀՀ ԱԳՆ-ում ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա