«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «Խաղաղության երթն» ավարտվեց
Երևանի Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համախոհների երթը։ Այն կրում էր «Խաղաղության երթ» խորագիրը։
Մինչ այդ՝ երթը անցավ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով, և Թումանյան փողոցով՝ վերջում կրկին վերադառնալով Ազատության հրապարակ: Երթի ընթացքում դրա մասնակիցները բացականչում էին «Լևոն-Լևոն» և «խաղաղություն»:
Երթը գլխավորում էին ՀԱԿ ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երթին չէր մասնակցում:
Հիշեցնենք, որ «Կոնգրես֊ՀԺԿ» դաշինքն ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով և հանդես է գալիս Արցախյան հարցում փոխզիջումների գնա․լու օգտին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան