Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և արժևորել է Հայաստանում ընտրական գործընթացներում ԺՀՄԻԳ-ի արդեն 11-րդ անգամ դիտորդական առաքելության իրականացումը։
Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների դիտարկումը, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով օժանդակության տրամադրումը, օրենսդրական բարեփոխումների հետ կապված ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ հաստատված փոխգործակցությունը։
Նախարարը շեշտել է որ, միջազգային կառույցների աջակցությամբ, Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է նաև միջազգային համապատասխան կառույցների դրական գնահատականին։
Իգնասիո Սանչես Ամորը ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման ուղղությամբ իրականացվող քայլերը և տեղեկացրել որ դիտորդական առաքելության մեջ ներգրավված են երեք տասնյակ երկարաժամկետ և շուրջ երեք հարյուր կարճաժամկետ դիտորդներ, որոնք իրենց առաքելությունը կիրականացնեն Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը և վերահաստատել է ԱԳՆ պատրաստակամությունը՝ իր իրավասությունների շրջանակներում օժանդակելու ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Սահմանափակում չի դրվել ոչ դիտորդների քանակի, ոչ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկած որևէ դիտորդի մասնակցության վրա
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների գոհունակությունն ու մտահոգությունը
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել դատախազության պատրաստակամությունը
- Կարծում եմ՝ մենք ճիշտ ենք դիրքավորված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսել է իր ՀՀ ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին