Քաղաքական 12:52 29/03/2017 Հայաստան

Էդուարդ Շարմազանովը՝ Հովհաննիսյանի, Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանի հայտարարությունների մասին

«Արցախում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը գերագույն գլխավոր հրամանատարի, պետական ազգային գործչի ելույթ էր, մեսիջներն ուղղված էին արտաքին, ներքին լսարանին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, արտաքին լսարանին ուղղված էր, որ այս մեկ տարում հայկական կողմը բավականին վերազինվել է, այսօր արդեն առաջնագիծն ավելի կազմակերպված է, վերազինված է, քան նախկինում:

«Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր և նրա գլխավոր հրամանատարը ջենք չեն խնայելու Արցախի անվտանգության ապահովման գործում, եթե դրա համար անհրաժեշտ լինի դիմել նույնիսկ «Իսկանդերի» պաշտպանությանը, մենք դա անելու ենք»,- նշեց Էդ. Շարմազանովը:

Նրա ներկայացմամբ, նախագահի ելույթի մյուս ուղերձերն էին՝ անհրաժեշտ է ներքին կայունություն, անվտանգությունը մնում է Հայաստանի համար կարևորագույն հիմնահարցերից մեկը:

«Առանց անվտանգության կայուն համակարգի, մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական զարգացման, ոչ սոցիալական բարեփոխումների մասին»,- ասաց  նա:

Պատասխանելով հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ այս ելույթով նախագահ Սերժ Սարգսյանը շեշտում է, որ ինքն անփոխարինելի է, Շարմազանովը նշեց. «Այդ կարծիքին չեմ: Պատմությունն է  ցույց տալիս, ով է անփոխարինելի, ով՝ ոչ: Մի բանում պարոն Հովհաննիսյանի հետ համաձայնվեմ, որ լինում են անփոխարինելի գործիչներ: Ինքն անփոխարինելի է մի բանում՝ քաղաքական կապիտալը մսխելու գործում պարոն Հովհաննիսյանը չեմպիոն է, այդ իմաստով անփոխարինելի է: Դժվար է Հայաստանի քաղաքական երկնակամարում գտնել գործիչ, ով այդքան կարճ ժամանակահատվածում այդքան մեծ քաղաքական կապիտալ մսխեց»:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախօրեին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ՀՀԿ  խոսնակն ասաց. «Իշխանության կարծիքը ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ շատ պարզ է: Առնվազն 2008 թվականից այս կողմ չի եղել ամիս, շաբաթ, որի մասին նախագահը կամ արտաքին գործերի նախարարը, մեր գործընկերները չխոսեն: Մեր կարծիքը չի փոխվել: Նախընտրական մեր ծրագրում մենք մի քանի հստակ կետով խոսել ենք ղարաբաղյան կարգավորման մասին:

Բնականաբար, փոխզիջումներ պետք են: Իհարկե: Բայց փոխզիջումների մասին պետք է խոսենք այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ փոխզիջումների: Առաջին նախագահի կարծիքը 1990-ականներից հետո չի էլ փոխվել: Ինձ համար զարմանալի է այն քաղաքական գործիչների  կարծիքն  առ առաջին նախագահ, ովքեր 2008 թվականին ծափահարում էին Տեր-Պետրոսյանին, այսօր քննադատում են հենց նույն արցախյան հարցով»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է  3,2 միլիարդ դոլարի ներդրում  բերելու մասին, իսկ նախօրեին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր եվրոպացի գործընկերի հետ 15 միլիարդ դոլարի ներդրում է բերելու  Հայաստան, Էդ. Շարմազանովն ասաց. «Ինչ ասեմ, եթե մերը 5 միլիարդ է, իրենց 15 միլիարդ… Հիշեցի Ջիվանուն՝ մեր բլուրը իր բարձր սարին վնաս չէ: Աստված տա Հայաստանում ներդրումները շատանան: Թող բոլորը բերեն: Իմ ցանկությունն է, որ անկախ ընտրությունների արդյունքներից, խթանեն Հայաստանում ներդրումների իրականացմանը»:

ՀՀԿ մամուլի խոսնակը նաև ասաց. «Այս նախընտրական քարոզչությունը, գոնե այսօր,  արձանագրում է, որ ՀՀԿ-ն առաջամարտիկն է քաղաքական մարաթոնի: Այս տեմպով ճիշտ աշխատելու դեպքում, կարծում եմ, մեր ժողովուրդը ՀՀԿ-ին հնարավորություն կտա կամ միայնակ, կամ կոալիցիոն գործընկերների հետ միասին կազմելու ապագա կառավարությունը: Ես դա տեսնում եմ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}