Բոբ Դիլանը կգնա Շվեդիա՝ ստանալու իր Նոբելյան մրցանակը
Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը, ով անցյալ տարվա հոկտեմբերին պարգևատրվել էր գրականության Նոբելյան մրցանակով, առաջիկա հանգստյան օրերին կժամանի Շվեդիա և կստանա պարգևը, գրում է «Ինտերֆքաս»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դիլանն ինքը ներկա չի եղել մրցանակի հանձնման արարողությանը: Նա նաև դեռևս չի կարդացել ավանդական դասախոսությունը, ինչը պայման է 910 հազար ԱՄՆ-ի դոլարի չափով պարգևի դրամական բաղադրիչն ստանալու համար։ Դիլանն այն պետք է կարդա մինչև հունիսի 10-ը:
Շվեդական ակադեմիայի հաղորդագրության համաձայն` ամենայն հավանականությամբ,երգիչը ոչ թե անձամբ կկարդա դասախոսությունը, այլ այն կուղարկի տեսագրությամբ:
Նշվում Է, որ Դիլանն անձամբ հանդիպում կունենա ակադեմիայի անդամների հետ և կվերցնի անվանական դիպլոմն ու մեդալը:
«Դա համեստ արարողություն կլինի՝ առանց լրատվամիջոցների, որին կմասնակցեն միայն Դիլանը և ակադեմիայի ներկայացուցիչները»,- իր բլոգում գրել է ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը։
Բացի այդ, այս հանգստյան օրերին Բոբ Դիլանը երկու համերգ կտա Շվեդիայի մայրաքաղաքում։
Հարակից հրապարակումներ`
- Բոբ Դիլանը Նոբելյան հիմնադրամի գումարը չի ստանա, եթե դասախոսություն չկարդա
- Բոբ Դիլանը չի գնա Ստոկհոլմ Նոբելյան մրցանակը ստանալու
- Բոբ Դիլանը հրաժարվել է Նոբելյան մրցանակը ստանալուց առաջ հարցազրուց տալ
- Բոբ Դիլանը՝ նաև նկարիչ
- Բոբ Դիլանը որոշել է ընդունել Նոբելյան մրցանակը
- Նոբելյան մրցանակի կոմիտեն այլևս չի փորձի կապ հաստատել Բոբ Դիլանի հետ
- Բոբ Դիլանը՝ գրականության Նոբելյան մրցանակակիր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան