Մեյը գործարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է նամակը, որով Եվրամիության իշխանություններին ծանուցվում Է ԵՄ-ից` երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ծանուցագիրը Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուի կողմից Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին կհանձնվի մարտի 29-ին տեղական ժամանակով ժամը 11:30-ին (Երևանի ժամանակով ժամը 15:30-ին):
Միաժամանակ Մեյը ծանուցման մասին պետք է իրազեկի բրիտանական խորհրդարանին: Մեծ Բրիտանիայի իշխանությունները երաշխավորում են երկրում ապրող Եվրամիության քաղաքացիների իրավունքները:
«Երբ ես հաջորդ ամիսներին նստեմ բանակցությունների սեղանի շուրջ, կներկայացնեմ բոլոր նրանց շահերը, ովքեր ապրում են Բրիտանիայում՝ պատանիների ու տարեցների, հարուստների ու աղքատների, քաղաքացիների ու գյուղացիների շահերը և, իհարկե, ԵՄ-ի այն քաղաքացիների, որոնց համար մեր երկիրը տուն է դարձել», - մեջբերել է գործակալությունը Մեյի ճառից։
Հարակից հրապարակումներ`
- Քաթարը Բրիտանիային 5 միլիարդ ֆունտ է խոստացել է Brexit-ից հետո
- Լոնդոնը կսկսի Brexit-ը մարտի 29-ին
- Brexit-ից հետո ԵՄ-ի մնացած անդամները «կրկին կսիրահարվեն միմյանց». Յունկեր
- Brexit-ը կարող է գործարկվել մարտի 14-ին. ԶԼՄ-ներ
- Թերեզա Մեյն ուզում է Brexit –ից հետո հրաժարվել ԵՄ-ին 60 միլիարդ եվրո վճարելուց
- Բլերը փորձել Է բրիտանացիներին հակառակը համոզել Brexit-ի հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան