Կաննի 70-րդ կինոփառատոնի դեմքը դարձել է Կլաուդիա Կարդինալեն
Կաննի 70-րդ կինոփառատոնի դեմքն է դարձել իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: Գազետա.ռու կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ հենց նա է պատկերված լինելու դիտման պաշտոնական պաստառին: Կազմակերպիչները հայտարարել են, որ պաստառը ներկայացնում է իրադարձություն, որը խոստանում է «տոն կրքոտ կարմիրով և փայլող ոսկեգույնով»:
Դերասանուհին ասել է, որ իր համար մեծ պատիվ է և որ հիացած է ընտրված նկարով:
Կաննի պաստառները մշտապես մեծ հետաքրքրություն են առաջացնում: Տարբեր ժամանակներում պաստառներին հայտնվել են դերասաններ Ինգրիդ Բերգմանը, Մարչելլո Մաստրոյանին, Մերլին Մոնրոն և ուրիշներ:
Կարդինալեն մի քանի անգամ եղել է փառատոնում: Առաջին անգամ 1961 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային կինոյի ութ աստղեր, ովքեր մարմնավորել են հայերի
- Կլաուդիա Կարդինալեի երազանքը կատարվել է, բայց նեղվում է հայաստանյան շոգից