30 տարվա պայքարի մեջ առաջին անգամ կազմակերպում ենք խաղաղության երթ. Արամ Մանուկյան
Ազատության հրապարակում մեկնարկել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական հանրահավաքը, որին հաջորդելու է խաղաղության երթ:
«Այսօր ասելու ենք միայն դրական բաներ, միայն լավ բաներ, ոգևորող բաներ: Ոչ մեկի այգին քար չենք ուզում գցել, որովհետև մենք ուրախ ենք, որ Հայաստանում կա կամք, ուժ, սեր, պայքար ունեցող հարյուր հազարավոր մարտիկներ, ովքեր ազատության սիրահար են»,- հայտարարեց դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ հանրահավաքից հետո կազմակերպելու են խաղաղության երթ՝ առաջին անգամ 30 տարվա իրենց պայքարի մեջ:
«Այսօր շատ ասելիք չկա, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից հետո ուղղակի ոչինչ ասել հնարավոր չէ»,- ասաց Արամ Մանուկյանը:
Իր ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, դաշինքի պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը նշեց, որ մեկ տարի առաջ մի փոքր հեղափոխություն արեցին, որը դեռևս անտեսանելի է:
«4+4+4 ֆորմատով մենք, իհարկե, միջազգային հանրության օգնությամբ, պարտադրեցինք այս իշխանություններին ընտրությունների օրինականության վերահսկման մի շարք մեխանիզմներ: Շնորհիվ դրանց՝ ընտրատեղամասերում ընտրակեղծարարություն ընդհանրապես հնարավոր չի լինի անել:
Այսօր մեր երկրի ճակատագիրը գտնվում է մեր ժողովրդի ձեռքերում: Ժողովուրդն ապրիլի 2-ին կարող է իր քվեարկությամբ կատարել հեղափոխություն մեր երկրում: Կոչ եմ անում ժողովրդին՝ եկեք ապրիլի 2-ին կատարենք այդ հեղափոխությունը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Այսպես կոչված ընդդիմադիրների կողմից շատ լայնածավալ քարոզչություն է գնում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դեմ. Զուրաբյան
- Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել խաղաղության շարժում. Լևոն Զուրաբյան
- Մենք պացիֆիստ չենք և հասկանում ենք, որ խաղաղության համար պետք է զինվել. Լևոն Զուրաբյան
- Մենք շատ լավ գիտակացում ենք, որ խաղաղության ծրագրով կարող ենք ռեյտինգի կորուստ ունենալ. Ա.Մանուկյան
- Ապրիլի 2-ի ընտրությունների գլխավոր հարցը՝ ըստ Լևոն Զուրաբյանի
- Մեր պետության նավը պետք է ճիշտ կառավարել. Լևոն Զուրաբյան
- Լ.Զուրաբյան. Մեր անվտանգության, Արցախի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին