Գևորգ Ղազարյանը բժշկական հետազոտություն է անցնում
Գևորգ Ղազարյանն այս պահին գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում: ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիսապաշտպանն անցնում է բժշկական հետազոտություն:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստան-Ղազախստան հանդիպման առաջին րոպեին Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ: Ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնել էր, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք:
Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության: