Որևէ առաջընթացի հույսն ամբողջությամբ վերացել է. Մ. Գրոնոն՝ ԼՂ հիմնախնդրի մասին
«Անցած տարվա ապրիլին տեղի ունեցածը ողբերգական էր: Կային բաղադրիչներ, որոնք ուղղված էին միջազգային համայնքի հանձնառության ու ցանկության գլխատմանը, այսինքն՝ նպատակներից մեկն էր միջազգային համայնքին հեռվացնել այս գործընթացից: Մենք դրա փորձերը տեսել ենք նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով քննարկմանն տեսազանգի միջոցով ասաց Միջազգային ճգնաժամային խմբի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն:
Նրա խոսքով, տեսնում է մի իրավիճակ, որտեղ վստահության բացակայությունը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որտեղ պարզ չէ, թե ով պետք է առաջին քայլն անի:
«Տեսնում ենք ամբողջ գործընթացում վստահության բացակայություն։ Վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ նախաձեռնում են, բայց հիմնավոր քննարկման համար այլևս հարթակներ չկան: Կարծես թե երկու կողմից էլ դա փաստել են: Մյուս կողմից կարևոր կլինի փորձել թափ հաղորդել գործընթացին»,- նշեց նա:
Մագդալենա Գրոնոյի խոսքով, գործընթացն այս պահին այնպիսինն է, որ որևէ առաջընթացի հույսն ամբողջությամբ վերացել է: Միաժամանակ հավելեց, որ արդեն խոսվում է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման, նախագահների հանդիպման նախապատրաստման մասին:
«Այդ քննարկումներում անհրաժեշտ են հենքեր ստեղծել հետագա առաջընթաց ապահովելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ էսկալացիայի ռիսկը բարձր է:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերադառնա իր դիրքեր. Թոմ դը Վաալ
- Ադրբեջանն ապրիլին իր հիմնական նպատակին չհասավ. Արա Պապյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին