Նիկիտա Սիմոնյանը Մակլարենին զզվելի անձնավորություն է անվանել
Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Հակադոպինգային միջազգային գործակալության ղեկավար Ռիչարդ Մակլարենին անվանել է զզվելի անձնավորություն:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, «Արարատ 73»-ի մարզիչը նշել է.
«Բոլորին պարզ է, մտադիր են մեզանից առաջնությունը խլել: Կարծում եմ, պարոն Մակլարենը զզվելի անձնավորություն է: Առաջնությունն ամեն դեպքում պետք է անցկացվի Ռուսաստանում»,-ասել է նա:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բելգիայի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ Ռուսաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները հետազոտվել են խթանիչների առկայությունը պարզելու համար: Խաղը կայացել է երեկ Սոչիում, ավարտվել է 3:3 հաշվով:
2018-ին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեմ Արևմուտքի կողմից պատրաստվող արշավի մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մակլարենի զեկույցի մի մասն է հրապարակվել, որը վերաբերում է 2016-ի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածին: Հիմնականում խոսվում է այն մասին, որ Ռուսաստանում պետական ծրագրեր կան, որոնք աջակցում են դոպինգի ընդունմանը: Նշվել է, որ թեթևատլետներն ու ձմեռային մի քանի սպորտաձևերի մարզիկներ ընդունել են արգելված միջոցներ: