ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը պարգևատրվել է մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակով
Մարտի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած՝ «Ծիծեռնակ» ազգային-երաժշտական առաջին մրցանակաբաշխության ընթացքում, Հայաստանի երաժշտական կյանքի 2016 թվականի ամենակարևոր իրադարձությունների, իրենց գործունեությամբ առանձնացած անհատ-կատարողների, ստեղծագործողների ու ստեղծագործական խմբերի հետ մեկտեղ, «Ծիծեռնակ» մրցանակի է արժանացել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ հայ երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ներդրման համար:
«Նրանք, ովքեր այսօր հովանավորում են մշակույթը, իրականում հովանավորում են մեր երկրի ապագան։ Մենք այսօր նրանց ոչ միայն շնորհավորում ենք, այլև մեր շնորհակալությունն ենք հայտնում՝ մեր ապագայում ներդրումներ անելու համար», - հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերն առանձնանում են ընտրված ուղղությունների բազմազանությամբ: Ընկերության հատուկ ուշադրության կենտրոնում է դասական երաժշտությունը: Մասնավորապես՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի երիտասարդական նվագախմբի, «Հովեր» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է նաև Կոմիտասի անվան լարային քառյակին, «Բարեկամություն» անսամբլին, ինչպես նաև Պետական ակադեմիական երգչախմբին, «Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ» անթոլոգիայի և հայ կամերային երաժշտության անթոլոգիայի ստեղծման աշխատանքներին: Ցանկը կարելի է շարունակել…
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները մշակույթի ոլորտում չեն սահմանափակվում երաժշտարվեստով: Ընկերությունը նաև նշանակալի աջակցություն է ցուցաբերել կինոարվեստին՝ նպաստելով Հայաստանում այդ ոլորտի զարգացմանն ու հայ հանդիսատեսին համաշխարհային կինեմատոգրաֆի ստեղծագործությունները հասանելի դարձնելուն: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցության շնորհիվ, ընձեռում է հիանալի հնարավորություն` Հայաստանը աշխարհին, իսկ աշխարհը՝ Հայաստանին ներկայացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Երևանյան Հեռանկարներ»-ը Հայաստան է բերելու հայտնի երաժիշտների
- Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հյուրախաղերով կլինի Չինաստանում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ևս մեկ նախաձեռնության մեկնարկը Գյումրիում
- Եզրափակվել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրան»-ը յուրօրինակ խաչմերուկ է
- «Երևանյան հեռանկարներ». Հայաստան է գալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները