Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության դեմ պայքարելու մասին հայտարարություն է ընդունվել
«Մենք վճռական ենք տրամադրված՝ միավորելու մեր ջանքերը ահաբեկիչների անմարդկային և սահմաններ չճանաչող հանցավոր գործունեության դեմ պայքարում»: Նման հայտարարություն են ընդունել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը» խորագրով ԱՊՀ ՄԽՎ և ԵԱՀԿ ԽՎ համատեղ համաժողովը:
Հայտարարության մեջ նաև նշվում է. «Ահաբեկչության դեմ պայքարում հնարավոր է հաղթանակել` հիմնվելով միմիայն մեր սկզբունքների վրա, որոնց հիմքն են խաղաղության պահպանումը, ազատությունը, հավասարությունը, արդարությունը, քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը. այն, ինչը նախատեսված է միջազգային պարտավորություններով»:
Աժ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, համաժողովին մասնակցել են ԱԺ փոխնախագահ, ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուբիկ Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը և Լյուդմիլա Սարգսյանը:
Մասնակիցները կարևորել են ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միասնական ջանքերի կիրառումը և համապատասխան իրավական դաշտի կատարելագործումը:
Համանախագահները՝ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը կոչ են արել կիրառել միջխորհրդարանական հնարավորությունները, ինչպես նաև վարել կառուցողական համագործակցություն` հանուն խաղաղության:
Աղբյուրի փոխանցմամբ, բանախոսներն ընդգծել են, որ խորհրդարանականները պետք է վճռական և անզիջում դատապարտեն ահաբեկչական բոլոր գործողությունները՝ ընդգծելով մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի կարևորությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան