Հղի Բեյոնսեի քանդակը՝ պանրից
Քանդակագործ Դևիդ Բրեդլին պանրից ստեղծել Է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի արձանը: Այս մասին հայտնել է The Telegraph-ը։
Քանդակը հատուկ ստեղծվել է պանրի և գինու փառատոնի առթիվ, որը տեղի կունենա այս շաբաթ օրը Լոնդոնում:
«Բրի-յոնսեի» պատրաստման համար օգտագործվել Է 20 կիլոգրամ չեդերա:
Քանդակը ներկայացնում է այն լուսանկարը, որն արտիստուհին փետրվարին զետեղել էր իր Instagram-ում: Լուսանկարում հղի Բեյոնսեն ներքնազգեստով և շղարշով նստած է ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիայի ֆոնին: Երգչուհին Instagram-ի բաժանորդներին հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ Ջեյ Զին, երկվորյակների են սպասում:
Այդ լուսանկարը շատ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել, առաջին ութ ժամվա ընթացքում այն հավաքել է 6,6 մլն հավանում, իսկ մարտի 30-ի տվյալներով՝ ավելի քան 10,8 միլիոն: