«Ելք»-ը գտել է նոր ընդդիմության նիշան՝ դառնալով փոփոխությունների խորհրդանիշ. Սերգեյ Մինասյան
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկումներով, ԱԺ ընտրություններից հետո խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները:
««Ելք»-ին հաջողվեց գտնել նոր ընդդիմության նիշան՝ դառնալով փոփոխությունների խորհրդանիշ: Մնացած ուժերի ներկայությունը կախված կլինի նրանից, թե որքան ձայն կհավաքի «Ծառուկյան» դաշինքը: Քաղաքական այդ միավորը կարող է տանել այն պոտենցիալ ձայները, որոնք նախկինում գյուղապետերի քարոզչության հաշվին գնում էին ՀՅԴ-ին, Հայկական վերածնունդ կուսակցությանը և մնացած ուժերին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նա գնաց «վա-բանկ»: Այլ հարց է, թե ինչու գնաց: Այժմ նրան խորհրդարան մուտք գործել ավելի դժվար կլինի, քան ասենք, ՀՎԿ-ին»,- նշեց բանախոսը:
Սերգեյ Մինասյանը նկատեց նաև, որ խորհրդարան մեծ հավանականությամբ չի անցնի
Կոմունիստական կուսակցությունը, իսկ ահա Ազատ դեմոկրատներին և ՕՐՕ-ին նվազագույն շեմի հաղթահարման համար մեծ ջանքեր են անհրաժեշտ:
«ՕՐՕ»-ի պարագայում, ըստ քաղաքագետի, կարող է խանգարել նախկինում իշխանության մեջ գտնվելու, իսկ այնուհետ ընդդիմություն դառնալու հանգամանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան