
Թուրքիան դադարեցնում է «Եփրատի վահան» գործողությունը
Թուրքիան դադարեցնում է Սիրիայում «Եփրատի վահան» ռազմական գործողությունը: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն:
Երեկ երեկոյան ավարտված Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո վարչապետ Յըլդըրըմը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ բավական արդյունավետ իրականացված գործողությունն ավարտվում է՝ միաժամանակ փաստելով, որ Ռաքքայի դեմ իրականացվելիք գործողության համատեքստում Թուրքիայի մասնակցության ձևաչափը (և մասնակցությունն ընդհանրապես) դեռևս անորոշ է:
Վերջինս, սակայն, ընդգծել է ահաբեկչական կառույցների դեմ այլ անվանումով ռազմագործողության հնարավորության մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ռազմական այդ գործողությունն իրականացվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր հարձակումներն ու վտանգները կանխելու, սիրիացիների վերադարձն իրենց երկիր, ինչպես նաև այնտեղ նրա անվտանգությունն ապահովելու համար:
Խորհուրդն անթույլատրելի է համարել ահաբեկչական կազմակերպություններին գումարով կամ զենքով օգնելը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, Ժողովրդավարական միության ու Ազգային ինքնապաշտպանության ուժերի կողմից: Նշվում է, որ նման գործողությունները Թուրքիայի դաշնակիցների կողմից հակասում են բարեկամական հարաբերություններին:
Հարակից հրապարակումներ`
- Ասադը հույս է հայտնել, որ 2017-ին Սիրիայում պատերազը կավարտվի
- Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ևս 700կմ երկարությամբ պատ կկառուցի
- «Եփրատի վահան»-ի շրջանակներում սիրիական ևս 6 բնակավայր է ազատագրել