Իսրայելը 2 մլն դոլարով կրճատել է ՄԱԿ-ի վճարները
Իսրայելը որոշում է ընդունել ՄԱԿ-ի բյուջե կատարվող վճարումների կրճատման մասին, - այս մասին գրում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Իսրայելը 2 մլն դոլարով կրճատում է ՄԱԿ-ում կատարվող վճարումներն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է հակաիսրայելական բանաձևեր»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ պատոնական ներկայացուցիչ Էմանուել Նահշոնը:
Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն «զարգացող բարեկամական երկրների» օգնությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը շարունակում է պաղեստինա-իսրայելական կարգավորման գործում երկու պետության սկզբունքին աջակցելը։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը