Վստահ եմ, որ իշխանությունները չեն դիմի ստորագրությունների կեղծմանը. Լևոն Զուրաբյան
«Ընտրողներին հուզող ամենակարևոր հարցերից է՝ ամեն անգամ գնում ենք ընտելու, ընտրում մեր հավանած քաղաքական ուժին, ընտրությունից հետո արթանանում ենք և պարզվում է, որ կատարվել է մեկ այլ բան՝ վերատրադրվել է իշխանությունը: Ո՞րն է երաշխիքը որ չի կրկնվի ևս մեկ անգամ, հոգնել ենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ հիմա ամեն ինչ ժողովրդի ձեռքում է, որովհետև գործի են դրվում այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ բացառվում է ընտրատեղամասերում ընտրության կեղծում:
Ներկայացնելով մեխանիզմները՝ տեսանկարահանող սարքեր, ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակում, Լ. Զուրաբյանն ասաց. «Վստահ եմ, որ իշխանությունները չեն դիմի ստորագրությունների կեղծմանը կամ տեղամասերում ուրիշի փոխարեն քվեարկությունը: Եթե իշխանությունները նման քայլ անեն, ամբողջ հանրությանը, միջազգային հանրությանը կտրամադրեն իրենց հանցագործության, իշխանության յուրացման փորձի մասին անհերքելի ապացույցներ»:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց ստեղծել են ևս մեկ երաշխիք, մեխանիզմ. «Դա elections. anc. am կայքն է»:
Հարակից հրապարակումներ`
- 30 տարվա պայքարի մեջ առաջին անգամ կազմակերպում ենք խաղաղության երթ. Արամ Մանուկյան
- Այսպես կոչված ընդդիմադիրների կողմից շատ լայնածավալ քարոզչություն է գնում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դեմ. Զուրաբյան
- Մենք շատ լավ գիտակացում ենք, որ խաղաղության ծրագրով կարող ենք ռեյտինգի կորուստ ունենալ. Ա.Մանուկյան
- Ապրիլի 2-ի ընտրությունների գլխավոր հարցը՝ ըստ Լևոն Զուրաբյանի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան