
Փաստաբանը բողոքարկել է Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը. ՀԺ
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին կալանավորելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը։
Սամվել Բաբայանը կալանավորվել է «Իգլայի» աղմկոտ քրեական գործի շրջանակներում։ Քալաշյանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, մերժել քննիչի՝ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը և ազատ արձակել Սամվել Բաբայանին։