ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է նախապատրաստում ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ. Մարիա Զախարովա
ՌԳ արտաքին գերատեսչությունը գնահատական կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ապրիլյան իրադարձությունների տարելիցի կապակցությամբ: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես կներկայացնեմ մեր ընդարձակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի գնահատականի վերաբերյալ, որպեսզի այժմ չսահմանափակվեմ երկու-երեք ընդհանուր խոսքով: Կպատրաստեմ ընդգրկուն նյութ այդ թեմայի վերաբերյալ՝ մեր բոլոր գնահատականներով, որը կներկայացնեմ ՌԴ ԱԳՆ կայքում կամ հաջորդ ճեպազրույցի ընթացքում», - հայտարարել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ տեղեկություն չունի առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման վերաբերյալ:
«Մոտ ապագայում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման վերաբերյալ տեղեկատվության ես չեմ տիրապետում:Եթե նման տեղեկություն լինի, ես անպայման դրանով կկիսվեմ ձեզ հետ», - հայտարարել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում