Ռուսաստանը պետք է զգուշանա ՎՈՒԱՄ-ի ակտիվացումից. քաղաքագետ
Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան ամրապնդում են համագործակցությունը և պատրաստվում նոր էջ բացել 20 տարի առաջ հիմնադրված կազմակերպության՝ ՎՈւԱՄ-ի գործունեության շրջանակներում: Չորս երկրների վարչապետներն ու փոխվաչապետները մարտի 27-ին Կիևում մի շարք փաստաթղթեր ստորագրեցին, որոնք, ըստ Ուկրաինայի վարչապետի, թույլ կտան արդեն այս տարվանից իրականություն դարձնել ազատ առևտրի գոտին ու ավելացնել առևտրաշրջանառությունը կազմակերպության անդամ երկրների միջև: Տնտեսական կապերի սերտացումից բացի, չորս երկրները պարտավորվեցին ամրապնդել համագործակցությունը նաև քաղաքական ոլորտում, հատկապես՝ անդամ երկրներում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։ Կառույցի ակտիվացման հեռանկարի շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։
Panorama.am.-Պարոն Շիրինյան, ի՞նչ պետք է սպասել ՎՈՒԱՄ-ի ակտիվացումից։
Լևոն Շիրինյան.-Սա գոտի է, ավելի շուտ՝ սանիտարական պատնեշ Ռուսաստանի ակտիվացման դեմ։ Այդ կառույցի բոլոր երկրները ՝ բացի երկերեսանի Ադրբեջանից, համաձայն են այդ առաքելությանը։ Նրանք հաճույքով են մտել այս կառույց, քանի որ սա ռուսական ճնշումից ազատվելու միջոց է։ Ադրբեջանը, սակայն, ավելին է անում, բայց թուրքի նման երկերեսանիություն է անում՝ չցանկանալով բացահայտ դեմ գնալ Ռուսաստանին։Ընդհանարապես, Ռուսաստանը պետք է զգուշանա ՎՈՒԱՄ-ի ակտիվացումից, բայց պետք է զգուշանան նաև հակադրվող կողմերը՝ կառույցի անդամ երկրները, որովհետև կարող են հանդիպել կատաղած արջին Ռուսաստանին։
Panorama.am.-Իսկ ի՞նչը կարող է հիմք ծառայել ՎՈՒԱՄ-ի ակտիվանալուն։
Լևոն Շիրինյան.-Հակառուսականությունը։ Այս կառույցը, կրկնում եմ, Ռուսաստանի դեմ է, բայց եթե շատ ակտիվանա, նույն այդ Ռուսաստանի «սապոգի» տակ է մնալու։ ՌԴ-ն մանավանդ չի ցանկանում Ադրբեջանի՝ իրեն հակադրվելը։
Panorama.am.- Պարոն Շիրինյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջան, կառույցի մյուս երկու երկրների՝ Վրաստանի և Մոլդովայի նման, մի օր արժանանա Եվրոպայի հետ առանց վիզային ռեժիմի բախտին։
Լևոն Շիրինյան.-Չեմ կարծում։ Նախ, Եվրոպան կխուսափի ադրբեջանական աղբից։ Հետո, քաղաքականությունը կարծես բազմաշերտ կարկանդակ լինի, և որքան էլ Ադրբեջանը ձգտում է դուրս գալ ՎՈՒԱՄ-ից, չի կարողանալու։ Կառույցի ակտիվացման ֆոնին դա գրեթե անհնար է։