Կոմկուսը խորհրդարանում հայտնվելու դեպքում ֆինանսական հեղափոխություն է խոստանում
«Եթե ժողովուրդն իր ձայնը տա Հայաստանի կոմունիստական կուսկացությանը, ապա ի դեմս մեզ` հանրապետությունում ֆինանսական հեղափոխություն կկատարվի և 16-17 մլրդ դոլարի գումար կներմուծվի Հայաստան», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով նախընտրական քարոզարշավն՝ ասաց ՀԿԿ ղեկավար Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ իրենք այս եզրակացությանն են եկել աշխարհում հզոր միջազգային կոմունիստական շարժումների և իրենց ընկերների հետ հարաբերվելով։
«Կոմկուսի քարոզարշավը հաջողված էր և այն ցույց տվեց, որ ժողովուրդը չի մոռացել մեզ»,-ասաց կոմկուսի ղեկավարը։
«Մենք ունենք ծրագիր, որտեղ ընդգրկված են բոլոր հարցերն՝ առանց բացառության: Ժողովրդի հետ շփումների արդյունքում իմացանք, թե որոնք են նրանց հոգսերը», - ասաց նա:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենք չեն պատրաստվում կոալիցիա կազմել որևէ կուսակցության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Քարոզարշավի ժամանակ ամբողջ հանրապետությունը ոտքի տակ առանք. Տաճատ Սարգսյան
- Քարոզչության շատ անհամաչափ դաշտ է ստեղծվել. Կոմկուսի ներկայացուցիչ
- Եթե ԱԺ մտնենք, կտրելու ենք աղանդների ու մարմնավաճառության «քոքերը». Տաճատ Սարգսյան
- Կոմկուսը ոգևորության պակաս չի զգում
- Կոմկուսին ոգեշնչել է Թրամփը
- Ոչ մի հանկարծակիություն չկա մեր գալու մեջ. Տաճատ Սարգսյան
- Կոմկուսն առաջարկում է քաղավիացիայի մասին նոր օրենսգիրք մշակել. Աթբաշյան
- Կոմկուսի քարոզարշավը նորմալ է ընթանում. Սաֆարյան
- Մեզ համար պարարտ հող կա՝ ԱԺ անցնելու. Տաճատ Սարգսյան
- Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան