Քարոզարշավի ժամանակ ամբողջ հանրապետությունը ոտքի տակ առանք. Տաճատ Սարգսյան
«Մեր հանդիպումները ժողովրդի հետ եկան ասելու, որ ժողովուրդը մնացել է կոմկուսին դաշնակից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿԿ ղեկավար Տաճատ Սարգսյանը՝ նշելով, որ իրենք ասել են ու ասում են, որ կոմկուսը դաշինք կկազմի միայն ժողովրդի հետ:
Ամփոփելով քարոզարշավը՝ Տաճատ Սարգսյանն ասաց. «Ամբողջ հանրապետությունը քարոզարշավի ժամանակ ոտի տակ առանք՝ հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք: Չեմ տեսել որևէ կուսակցության գաղափարախոսություն, որը կարող է մրցակից լինել մեր գաղափարախոսությանը, իսկ ԱԺ-ն առանց կոմունիստների գաղափարախոսության` թերի է, ընդունած օրենքներն էլ են թերի»:
Նրա խոսքով՝ իրենց ծրագիրը բխում է հանրապետության ծանր վիճակից և ծառայելու է այդ վիճակից հանելուն:
«Մենք ոչ տուրիզմով կարող ենք հանրապետությունը փրկել, ոչ էլ սպասարկման այլ որոտով: Մեզ պետք է ունենալ հզոր արդյունաբերություն, գիտություն, ցավոք իշխանություններն այսօր այդ խնդիրը չեն կարողանում լուծել: Պետությունը պարտավոր է օրենքի ուժով հետ վերցնել խորհրդային տարիների արտադրության շինությունները, որոնք այսօր դարձել են սպասարկման օբյեկտներ և դրանք կրկին ծառայեցնել նպատակին»,- ասաց կոմկուսի ղեկավարը:
Տաճատ Սարգսյանի կարծիքով, նոր Ընտրական օրենսգիրքն ավելի մեծ հնարավորություններ է տալիս՝ ընտրություններն ավելի արդար անցկացնելու. «Մենք հավատում ենք, որ ժողովուրդն իր ձայնը մեզ կտա: Սակայն, եթե այս անգամ չանցնենք, անպայման կպատրաստվենք մյուս ընտրություններին»:
Նա հիշեցրեց, որ ոչ օբյեկտիվ պատճառներով իրենց կուսակցությունը չի հայտնվել նախորդ խորհրդարաններում, բայց դա իրենց չի ընկճել, ինքնակազմակերպվել են, մոբիլիզացրել ուժերը:
«Ի լուր հանրապետության հայտարարել եմ, որ շրջադարձ է կատարվել լրատվամիջոցների գործունեության մեջ, լրատվամիջոցները օբյեկտիվ են լուսաբանում թե կոմունիստական կուսակցության, թե մյուս կուսակցությունների ու դաշինքների գործունեությունը»,-հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Քարոզչության շատ անհամաչափ դաշտ է ստեղծվել. Կոմկուսի ներկայացուցիչ
- Եթե ԱԺ մտնենք, կտրելու ենք աղանդների ու մարմնավաճառության «քոքերը». Տաճատ Սարգսյան
- Կոմկուսը ոգևորության պակաս չի զգում
- Կոմկուսին ոգեշնչել է Թրամփը
- Ոչ մի հանկարծակիություն չկա մեր գալու մեջ. Տաճատ Սարգսյան
- Կոմկուսն առաջարկում է քաղավիացիայի մասին նոր օրենսգիրք մշակել. Աթբաշյան
- Կոմկուսի քարոզարշավը նորմալ է ընթանում. Սաֆարյան
- Մեզ համար պարարտ հող կա՝ ԱԺ անցնելու. Տաճատ Սարգսյան
- Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան