Դավիթ Բաբայան. Սա, ավելի շուտ, դը Վաալի անձնական մոտեցումն է
«Անցած տարին շատ վտանգավոր էր, դիտարկվում էր լարման մի շարք հնարավորություններ: Այս տարին նույնիսկ կարող է լինել ավելի վտանգավոր»,-նման հայտարարություն արել էր կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմ դը Վաալը՝ «Մեդիա կենտրոնում» կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով քննարկմանն ժամանակ:
Նրա խոսքով, կարելի է ենթադրել շատ ավելի լուրջ սպառազինության գործադրում: Սրան հակառակ, նկատենք, որ վերջերս հայ քաղաքագետները սկսել են պնդել, թե սրացումներ առանձնապես չեն սպասվում: Panorama.am-ը թեմայի առնչությամբ զրուցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
Panorama.am- Ինչո՞ւմն է նման մոտեցումների տարբերությունը:
Դավիթ Բաբայան.-Ընդհանուր առմամբ, մենք հաշվի ենք առնում բանակի գործոնը և կարծում, որ Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի կասեցնել հակառակորդի ոտնձգությունները։ Ամեն ինչ կախված է մեր պատրաստվածությունից։ Որքան ավելի հզոր լինենք, այնքան ավելի քիչ է հակառակորդը դիմելու արկածախնդրության։
Panorama.am. - Թոմ դը Վաալի կարծիքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերադառնա իր դիրքեր, նշանակո՞ւմ է արդյոք, որ կառույցը շեղվել է իր ուղուց:
Դավիթ Բաբայան.- Սա, ավելի շուտ, դը Վաալի անձնական մոտեցումն է: Ուղուց շեղվել է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ Ադրբեջանը։ Այդ երկրին պետք է մտցնել կառուցողական հուն, քանի որ նա է բազմիցս խախտել հակամարտության կարգավորման ընդունված ձևաչափերը, հայտարարել, որ պետք է հրաժարվել Մինսկի խմբի մատուցած ծառայություններից։ Ադրբեջանն է, որ բռնապետական-բարբարոսական պետություն է, որը խախտում է մարդու իրավունքները, ոտնահարում ժողովրդավարական նորմերը։
Panorama.am.-Արդյոք կիսում եք բրիտանացի փորձագետի այն տեսակետը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փաստացիորեն հանձնառություն չի վերցնում միջնորդական աշխատանքի լիարժեք իրականացման համար:
Դավիթ Բաբայան.- ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում անձերից պետք է վերանալ։ Անձերի խնդիր կա Ադրբեջանում։ Օրինակ, եթե այդ երկրի նախագահն ու փոխնախագահը չլինեին Իլհամ Ալիևն ու իր կինը, Ադրբեջանը գուցե ա՞յլ կերպ զարգանար։ Կարգավորման գործընթացում անձերից, կոնկրետ դեպքում՝ Լավրովից, քիչ բան է կախված։ Կա ընդհանուր մոտեցում, որն էլ իրականացնում են եռանախագահող երկրների պաշտոնյաները:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղի մասին որոշումները Հայաստանում միանձնյա չեն ընդունվում
- Որևէ առաջընթացի հույսն ամբողջությամբ վերացել է. Մ. Գրոնոն՝ ԼՂ հիմնախնդրի մասին
- ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերադառնա իր դիրքեր. Թոմ դը Վաալ
- Առանձնակի ուշադրություն ենք հատկացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին. Վլադիմիր Պուտին
- Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը
- Stratfor. ԼՂ հարցում ցանկացած խոշոր զիջում ՀՀ իշխանության համար փլուզման վտանգ է պարունակում
- Ջեյմս Ուորլիք. ԼՂ հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումը խաղաղության գրավական չէ
- ԼՂ հիմնախնդրի լուծման տարբերակները՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում
- Stratfor. ԼՂ հակամարտությունն առաջիկայում ավելի պայթյունավտանգ կդառնա
- Առաջիկա ամիսներին ԼՂ շուրջ բախման հավանականությունը մեծ է. Զեկույց
- ԼՂ հակամարտությանը անհրաժեշտ է շուտափույթ՝ միջազգային իրավունքի նորմերին համահունչ քաղաքական հանգուցալուծում. Տուսկ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին