Սելավավտանգ տարածքների ուսումնասիրության համար կիրառվելու են անօդաչու թռչող սարքեր
Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում իրականացնում է սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ: Դա հնարավոր է դարձել Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ուսումնասիրությունն իրականացվում է «Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարումը տեղական մակարդակում» ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում:
Անօդաչու թռչող սարքերի կիրառումն ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ ապահովելու են ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները: Ուսումնասիրության արդյունքում իրականացվելու է սելավավտանգ տարածքների և սելավատարերի ողջ երկայնքի մոդելավորում, որը կբացահայտի սելավատարերի խցանման աստիճանը տիղմով և աղբով, ինչը թույլ կտա համապատասխան միջոցառումներ իրականացնել սելավային հոսքի բնականոն հեռացումը խոչընդոտող գործոնները վերացնելու ուղղությամբ:
Անօդաչու թռչող սարքերի կիրառությունն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Դրոնների միջոցով ստացված տվյալների համադրումը սեյսմիկ ռիսկի տվյալների հետ թույլ կտա մոդելավորել նաև արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման հարցերը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանը ջրհեղեղի վտանգի առաջ է. Ահազանգում են բնապահպանները
- Լոռիում սելավի պատճառներից մեկն էլ ապօրինի շինություններն են
- Արթիկում այս պահին ընթանում են սելավատարերի հունը կարգավորելու աշխատանքներ
- Կարճաղբյուրում ջրհեղեղից լուրջ վնասվել են բազմաթիվ տնտեսություններ ու ենթակառուցվածքներ
- Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է
- Կարմիր գծերը գծելիս մեկ-մեկ էլ սելավատարների ներսը նայեք
- Սելավատարների վրա կառուցվել են ապօրինի շինություններ. պայքարն ակտիվանալու է
- Սելավաջրերը վնասել են այգիներ
- 6 մլն դրամ՝ Արաքս գետի գարնանային հեղեղումների ու սելավի ժամանակ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով
- Արագածոտնի սելավատարներում սանիտարական օրեր կանցկացվեն