Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ մտնել եզրափակիչ
Հելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում այսօր սառույցը տրամադրվել է մենասահորդներին: 36 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում էր Սլավիկ Հայրապետյանը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական էջի հաղորդմամբ, հայ գեղասահորդը կարճ ծրագրում հավաքել է 57.14 միավոր, ինչը չի բավարարել 24 լավագույնների հետ մտնել եզրափակիչ:
Մարտի 31-ին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը հանդես կգա կարճ ծրագրում:
Նույն օրը կանանց մենասահքում կամավոր ծրագրով սառույց կմտնի Անաստասիա Գալուստյանը:
Հարակից հրապարակումներ`
- Անաստասիա Գալուստյանը աշխարհի առաջնությունում մտավ եզրափակիչ փուլ
- Անաստասիա Գալուստյանը գրավեց 6-րդ տեղը
- Սլավիկ Հայրապետյանը եզրափակել է մրցանակային եռյակը
- Սլավիկ Հայրապետյանը միակ մենասահորդն է, ով կատարել է 3 ու կես պտույտ
- Անաստասիա Գալուստյանը հաղթահարել է որակավորման փուլի արգելքը
- Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում 9-րդն է