
Մեկնարկել է «Ելք» դաշինքի երթը
Քիչ առաջ Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակից, մեկնարկել է «Ելք» դաշինքի քայլերթը։ Դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցներին տեղեկացրել է, որ երթը շարժվելու է Մոսկովյան փողոցով դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոցով՝ Հյուսիսային պողոտա, այնուհետ Հյուսիսային պողոտայով դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Նա հորդորել է չհուսահատվել, քանի որ ելք կա։ Ներկաները մի քանի անգամ կրկնել են հայտնի կարգախոսը։
Հիշեցնենք, որ այսօրվա երթը եզրափակվելու է ԿԸՀ-ի դիմաց, որտեղ քննարկվելու է «Ելք» դաշինքի դիմումը՝ Հանրապետական կուսակցության խորհրդարանական ընտրություններին գրանցումը չեղյալ հայտարարելու կապակցությամբ։