Իվանկա Թրամփը պաշտոն է ստացել Սպիտակ տանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, պաշտոն է ստացել Սպիտակ տանը: kommersant.ru կայքը, հղում անելով The New York Times-ին, գրում է, որ նա լինելու հոր ավագ խորհրդարականը՝ հասարակական հիմունքներով: Ավելի վաղ Թրամփի դուստրը, ով զբաղեցրել է Սպիտակ տան արևմտյան թևը հոր երդմնակալությունից անմիջապես հետո, ասել էր, որ կիրականացնի այդ գործառույթները ոչ ֆորմալ:
Քննադատները բազմիցս հայտարարել էին, որ նրա դրությունը էթիկայի կանոնների դեմ է և երկիմաստ. բացի նրանից, որ փաստացիորեն հանդես է գալիս հոր խորհրդական, նրան նաև, որպես խորհրդական, հասանելի կլինի գաղտնի տեղեկատվություն, որոնք հասանելի չեն: Հիմա, ստանալով «հատուկ խորհրդարականի» պաշտոն, այս երկրորդ խնդիրը վերացվել է: Աղբյուրը հիշեցնում է, որ նրա ամուսինը՝ գործարար Ջարդե Քուշները, վարչակազմում նույն պաշտոնն ունի:
«Ես լսել եմ, որ շատերը մտահոգություն են արտահայտում, որ ես նախագահի խորհրդականի իմ պարտականությունները կատարում եմ էթիկայի կանոնների ոչ ամբողջությամբ համապատասխան: Հիմա իմ վրա տարածվում են այնպիսի կանոններ, ինչպիսիք տարածվում են ցանկացած պետծառայողի վրա»,- ասել է նա:
«Մենք շատ ուրախ ենք լսել, որ Իվանկա Թրամփը արել է այդ կարևոր քայլը նախագահի դստեր՝ իր առանձնահատուկ դերում (First Daughter)»,- նշված է սպիտակ տան հայտարարության մեջ:
Իվանկա Թրամփի փաստաբան Ջեյմս Գորելիկը պարբերականին ասել է, որ իր հաճախորդը որոշել է միանալ վարչակազմին, քանի որ հավատարիմ է դաշնային ծառայողների էթիկական չափանիշներին և բաց է դրա հետ անհամաձայնության համար:
«Նա կհրապարակի եկամուտների և ծախսերի մասին հայտարարագիրը, որը պահանջվում է դաշնային ծառայողներից և իրավաբանորեն կապված կլինի այն սահմանփակումների հետ, որոնց նախկինում կամավոր էր կապված,- հավելել է նա: