ՄԻԵԴ նոր վճիռով Հայաստանը պետք է վճարի 3600 եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ՝ արդար դատաքննության իրավունք, և 13-րդ՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, հոդվածների խախտումը։
Վճռով Հայաստանը պարտավորվում է վճռի հրապարակումից հետո 3 ամսվա ընթացքում հայցվորին վճարել 3600 եվրո՝ պատճառված ոչ նյութական վնասի համար։
Գործը կապված է գումարային պահանջի հետ, որով առկա է Հայաստանի դատարանների 3 վճիռներ՝ 2005, 2007, 2008թթ․-ներին։
Հայցվորը ՀՀ դատարաններից պահանջել է պատասխանող Կ-ից գանձել որոշակի գումար։ Դատարանը բավարարել է հայցվորի պահանջը, սակայն դատարանի վճիռները պատշաճ չեն կատարվել։
Նշվում է, որ միայն 2012թ․-ի փետրվարի 10-ին պատասխանող Կ-ն Հարկադիր ծառայություն է ներկայացրել անդորրագիր՝ գումարի վճարման վերաբերյալ։
ՄԻԵԴ-ը գտել է, որ օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կատարվել պետության կողմից բավարար քայլեր չձեռնարկելու արդյունքում:
Ինչպես նշվում է վճռում, հայցվոր Ավանես Ավաքեմյանը դիմել էր ՄԻԵԴ 2009թ․-ի հուլիսի 11-ին՝ հենվելով Կոնվենցիայի 34-րդ հեդվածի վրա։ Հայցվորը պահանջել էր 25 հազար նյութական վնասի և 5000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում։
ՄԻԵԴ-ը մերժել է հայցվորի 25 հազար եվրոյի պահանջը, քանի որ այն հայցվորն արդեն ստացել է։
Գործը ՄԻԵԴ է ներկայացրել Ավաքեմյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները