Տեղի է ունեցել Beeline-ի հովանավորությամբ իրականացված «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագրի ամփոփումը
ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագրի ամփոփումը, ինչպես նաև ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումներով և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների դիզայնով ստեղծված տպագիր գրքի շնորհանդեսը,- տեղեկացնում են Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Հանդիպում գրքի հետ» կրթական ծրագիրը, իրկանացվել է Beeline-ի հովանավորությամբ, որն անցկացվում էր Կենտրոնի «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրության շրջանակներում, այն նախատեսված էր բոլոր տարիքի դպրոցականների համար՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ համագործակցությամբ: 2-10-րդ դասարանների ավելի քան 270 դպրոցականներ 16 դպրոցներից մասնակցել են ծրագրին, ովքեր ցուցադրության շրջանակներում ծանոթանացել են հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի գրքարվեստին:
«Կենտրոնի «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագիրը ստեղծագործական հարթակ դարձավ թե' ներգրավված ուսանողների, թե' մասնակից դպրոցականների համար՝ նպատակ ունենալով վերջիններիս ներկայացնել գրքի նկարազարդումը որպես արվեստի տեսակ, խթանել սեր և գնահատանք ընթերցանության հանդեպ՝ վերարժևորելով տպագիր գրքի կարևորությունը թվային տեխնոլոգիաների դարաշրջանում: «Հովհաննես Թումանյան. Ստեղծագործությունների ընտրանի» գիրքը, որի ձևավորումը հեղինակել են ներգրավված ուսանողները, ընդգրկում է գործնական պարապմունքների շրջանակներում մասնակից դպրոցականների նկարազարդումները՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական փորձը հասանելի դարձնելով արվեստասեր լայն հանրությանը: Շնորհակալ ենք Beeline-ին Կենտրոնի կրթական ծրագրերի շրջանակներում շարունակական համագործակցության համար»,- մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Բազմաթիվ անգամներ անձամբ ականատես եմ եղել, թե ինչ խանդավառությամբ են երեխաները և նրանց ծնողները ստեղծում իրենց աշխատանքները, ինչը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Շատ տպավորված եմ ծրագրի մասնակից երեխաների նկարազարդումներով տպագրված գրքով և որոշել եմ իմ օրինակը նվիրել իմ երեխաներին, որպեսզի նրանք մեկ անգամ ևս հաղորդակից դառնան մեր մշակույթին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում