Պետական պահպանության ծառայության պետը՝ նախագահի անվտանգությունն ուժեղացնելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում ավելի է ուժեղացվել: Սարգսյանը ԼՂՀ և Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ ևս երկու ուղղաթիռ: Սա, թերևս, պատահական չէ՝ հաշվի առնելով Նորքում զինված խմբի վնասազերծման դեպքը, երբ հայտնաբերել էին նաև օդում ինքնաթիռ խոցող սարք, մշակված պլաններ: Բացի այդ՝ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով:
Թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ շրջելը, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ընդամենը ստանդարտ միջոցառում է, որ իրականացնում են, և ամենևին կապված չէ Բաբայանի ձերբակալության հետ:
«Ես չգիտեմ՝ երկու ուղղաթիռ ով է տեսել, բայց մենք նախագահի և ընդհանրապես, պահպանվող անձանց անվտանգությունից ելնելով՝ իրականացնում ենք ստանդարտ, այսպես ասած, պրոտոկոլային միջոցառումներ»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա