Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի և Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը պրն. Իգնասիո Սանչես Ամորն ուրախություն հայտնել է համայն հայության նվիրական հոգևոր կենտրոն այցելելու առիթով` ընդգծելով, որ դրանով իր այցը Հայաստան ավելի է ամբողջանում և հնարավորություն ընձեռում ճանաչելու թե՛ Հայաստանը, թե՛ հայ ժողովրդին:
Այնուհետև իր օրհնությունն ու գնահատանքը ներկաներին բերել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը, ողջունելով ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին, ի դեմս նրա շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համար:
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն է հայտնել պրն. Ամորի ղեկավարած դիտորդական առաքելության առիթով` վստահություն հայտնելով, որ առաքելության աշխատանքը կնպաստի ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին