Տեր-Պետրոսյանի խոսքերը նշանակում են, որ Արցախը երբեք ինքնորոշված չի լինելու. Փաշինյան
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը նշանակում են, որ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու, որ ԼՂՀ հակամարտության՝ մեզ համար ընդունելի լուծում երբեք չի լինելու: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցներին:
«Ադրբեջանն ակնհայտ արհամարհում է Մադրիդյան երեք սկզբունքներից երկուսը՝ Արցախի ինքնորոշման իրավունքն ու ուժի չկիրառումը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա «զիջում» բառը փոխարինում է «փոխզիջում» բառով՝ դրանով իսկ Ադրբեջանին ավելի մոտեցնելով Ստեփանակերտին ու Սևանին»,- ասաց նա:
Լրագրողները Փաշինյանին հիշեցրեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը երեբեք չի փոխել, ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ ինքը մի ժամանակ համագործակցել է նրա հետ: Պատգամավորը հերքեց, որ իրենց համագործակցության ժամանակահատվածում առաջին նախագահը հրապարակայնորեն հանդես է եկել տարածքների հանձնման օգտին: Նա նաև հերքեց, որ իր էջից հեռացրել է ՀԱԿ-ի և նրա առաջնորդի վերաբերյալ նախկինում հայտնած դրական գրառումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան