ՄԻՊ-ի կողմից առաջարկվել է կազմակերպել Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք բժշկական հետազոտություններ
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքների խախտում արձանագրելուց հետո նրա առողջական վիճակի դինամիկան ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար, այդ թվում՝ բժիշկը, այցելել են Վահան Շիրխանյանին, առանձնազրույցներ ունեցել նրա հետ, ուսումնասիրել նրա իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու համար Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ:
Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մայիսից անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի` Անտոն Դիկրան Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազություն. Վ. Շիրխանյանին տրամադրվել և շարունակվում է տրամադրվել բուժօգնություն
- Շիրխանյանին անհրաժեշտ է ստացիոնար բուժում. Ալումյան
- Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է արդարադատության նախարարությանը
- Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում. ՔԿՎ
- Վահան Շիրխանյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
- Ես կարող եմ մասնակցել նիստին, սակայն պառկած կամ կիսապառկած վիճակում. Շիրխանյանն է փոխանցել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան