Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ տարածքների հանձնման իր առաջարկներն անիրագործելի են. քաղաքագետ
Տեսանելի ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական զարգացումների չպետք է սպասել՝ որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը իրացնում է իրեն վերապահված բոլոր գործառույթները: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանին այսուհետ ավելի դժվար կլինի ապրիլյան պատերազմի նմանությամբ մեկ այլ պատերազմ ևս հրահրել, թեկուզ միայն այն պատճառով, որ ՀՀ նախագահը բավական հաճախ և հստակ խոսում է «Իսկանդերների» մասին: Բացի այդ՝ միջազգային բազմաթիվ կառույցներ ազդանշաններ են հղում Ադրբեջանին՝ ռազմական նոր գործողություններ չնախաձեռնել:
Անդրադառնալով ներքաղաքական կյանքի զարգացումներին, մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցներին՝ քաղաքագետը նկատեց, որ որքան էլ վերջինս հմուտ և փորձառու քաղաքական գործիչ է, սակայն հակամարտության կարգավորման մասին նրա մտքերը լսելուց հետո տպավորություն է, որ առաջին նախագահի մոտ սկսվում է Սուրբ Հեղինեի կղզու ախտանիշ:
«Սա այն ախտանիշն է, որը դրսևորվում է քաղաքական գործունեության մայրամուտին մոտեցող գործիչների մոտ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ՀԱԿ առաջնորդի առաջ քաշած դրույթները, չեմ կարծում, լուրջ արձագանք կստանան հասարակության մեջ: Նման դիրքորոշում հայտնելն ավելի շուտ նախընտրական հնար է, հատուկ հռետորաբանություն: Նա շատ լավ հասկանում է, որ տարածքների հանձնման իր առաջարկներն անիրագործելի են, քանի որ սահմանի այն կողմում անվստահելի հարևան է»,-ասաց բանախոսը:
Սերգեյ Մինասյանը նշեց, որ Մադրիդյան սկզբունքներն այս պահին իրագործելի չեն, քանի որ հակամարտության կողմերից և ոչ մեկը մինչև վերջ համաձայն չէ դրա դրույթներին, Ադրբեջանը՝ հատկապես:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան