Շուշիի կերպարվեստի թանգարանն անցած տարի ունեցել է մոտ 3000 այցելու
«Անցած տարի Շուշիի կերպարվեստի պետական թանգարան է այցելել 2934 մարդ, որից 342-ը` արտերկրից»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը:
Նա նշել է, որ վիճակագրական տվյալներով թանգարան ամենաշատ օտարերկրյա այցելուները եղել են Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:
«Թանգարանի առանձնահատկություններից են նվիրատուների հարուստ ցուցակը և ներկայացվող աշխատանքների լայն աշխարհագրությունը. Արցախ, Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Եթովպիա, Ինդոնեզիա, Մադագասկար և այլն»,-ասել է Լ. Գասպարյանը:
Տնօրենի խոսքով, Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի նպատակն է հասարակությանը հաղորդակից դարձնել արվեստի բարձրարժեք ստեղծագործություններին:
Լուսանկրաները՝ «Արցախպրես»-ից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան