Ռոնալդուի կիսանդրին սոցիալական ցանցերում ծիծաղի առարկա է դարձել
Պորտուգալիայի Մադեյրա կղզու օդանավակայանում տեղադրված «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային ֆուտբոլի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կիսանդրին սոցիալական ցանցերում ծիծաղի առարկա է դարձել: Ռիա նովոստին գրում է, որ օգտատերերը կարծում են, թե քանդակը նման չէ ֆուտբոլիստին և սկսել են հրապարակել Ռոնալդուի պատկերով ֆոտոկոլաժներ:
«Այս արձանը ապշեցուցիչ է: Անհավատալի նմանություն»,- գրել է օգտարերեից մեկը:
«Չգիտեմ՝ ինչպես դուք, բայց ես կարծում եմ՝ այնքան էլ վատ տեսք չունի»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Բլոգերների կարծիքով, կիսանդրին ավելի շատ նմանություն ունի տարբեր մուլտֆիլմերի և կինոների հերոսների, քան հենց Ռոնալդուին:
«Սարսափ ֆիլմերի համար նոր կերպար. Ռոնալդուի բրոնզե դեմքը»,- կարծում է The Football Ramble-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Պորտուգալիայի Մադեյրա կղզում գտնվող օդանավակայանը անվանափոխել և կոչել է այնտեղ ծնված, «Ռեալ»-ի և երկրի ազգային ֆուտբոլի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան