Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները «Բարսելոնա»-ն կվերսկսի մայիսին
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը նախկինի պես հույս ունի հավաքականում պահել Լեոնել Մեսսիին, ում հետ պայմանագիրը լրանում է 2018 թվականի ամռանը: championat.com-ը գրում է, որ կատալոնացիները մտադիր են մայիսին վերսկսել բանակցությունները նոր պայմանագրի շուրջ:
Անցած տարվա դեկտեմբերին «Բարսելոնա»-ի փոխնախագահ Ժորդի Մեստրեն հայտարարել էր, որ 29-ամյա արգենտինացու հետ պայմանավորվածության պետք է հասնել մինչև այս տարվա առաջին կիսամյակի ավարտը, սակայն մայիսից շուտ ոչ մի հստակություն չի լինի: Չնայած բանակցությունները ձգձգվում են, ակումբում դրականորեն են տրամադրված:
«Բարսելոնա»-ն պատրաստ է առաջարկել Մեսսիին խաղաշրջանի համար 35 միլիոն եվրոյի պայմանագիր: