Brexit-ի կողմնակիցները և ընդդիմադիրները դուրս էին եկել բրիտանական քաղաքների փողոցներ
Լոնդոնում մի քանի հազար մարդ հավաքվել էր նշելու Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության ելքը: Վեստի.ռու-ն գրում է, որ ցուցարարներն ունեին դրոշներ և, ըստ ավանդույթի, իրադարաձությունը տոնում էին փաբերում:
Brexit-ի կողմնակիցները վստահ են, որ այժմ Մեծ Բրիտանիան նոր ձևով կապրի՝ չհետևելով Բրյուսելի հրահանգներին:
Միաժամանակ փողոցներ էին դուրս եկել հարյուրավոր մարդիկ, ովքեր դեմ էին Եվրամիության կազմից դուրս գալուն: Նրանք հագել էին «խելահեղ Շլյապնիկի»՝ «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի հերոսներից մեկի նման, կազմակերպել էին ցուցադրական թեյախմություն՝ այդպիսով ցույց տալով, որ Brexit-ն աբսուրդ և չմտածված որոշում է:
Brexit-ի դեմ ցույցեր են եղել նաև Հյուսիսային Իռլանդիայում: Մոտ 1000 ցուցարար հավաքվել էին Բելֆաստա կենտրոնում: Նրանք ասում են, որ Brexit-ը բացասաբար կանդրադառնա Դուբլինի հետ հարաբերությունների վրա: Բնակիչները մտավախություն ունեն, որ սահմաններին կգործի հին կարգը, մարդկանց համար դժվար կլինի այցելել իրենց հարազատներին հարևան երկրներ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախօրեին ստորագրել է նամակը, որով Եվրամիության իշխանություններին ծանուցվում Է ԵՄ-ից` երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Մեյը գործարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը
- Քաթարը Բրիտանիային 5 միլիարդ ֆունտ է խոստացել է Brexit-ից հետո
- Լոնդոնը կսկսի Brexit-ը մարտի 29-ին
- Brexit-ից հետո ԵՄ-ի մնացած անդամները «կրկին կսիրահարվեն միմյանց». Յունկեր
- Թերեզա Մեյն ուզում է Brexit –ից հետո հրաժարվել ԵՄ-ին 60 միլիարդ եվրո վճարելուց
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան