Թուրքական իշխանությունների թիվ մեկ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենը տեղափոխվում է Կանադա
Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» (FETÖ) ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենը պատրաստվում է տեղափոխվել Կանադա:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից կառավարությանը ներկայացրած վերջին զեկույցից: Ըստ դրա՝ Կանադա տեղափոխվելու նպատակով Գյուլենն իր մարդկանց պատվիրել է հնարավորինս արագ վաճառել Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքները:
Ըստ տեղեկությունների՝ Գյուլենը նաև պատվիրել է Թուրքիայում գտնվող իր կողմնակիցներին՝ ծայրահեղ քողարկված մնալ, նույնիսկ միմյանց հետ որևէ տեխնիկայի միջոցով կապի մեջ չլինել, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես լքել Թուրքիան և միանալ եվրոպական կառույցին: Թուրքիայի կառավարության ենթադրությամբ՝ Գյուլենը, հավանաբար, փորձ է անում Եվրոպայում նոր կառույց ձևավորել: Ըստ զեկույցի՝ ստացված տեղեկությունները վկայում են, որ այդ ուղությամբ իսկապես արդեն աշխատանքներ են տարվում: Հետախուզման մեջ գտնվող որոշ գյուլենականներ էլ, ըստ վարկածի, սկսել են ապաստան փնտրել աֆրիկյան երկրներում:
Զեկույցում տեղ են գտել նաև մանրամասներ 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման մասին: Մասնավորապես, հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում գտնվող գյուլենականների ինքնախոստովանությունները կանխելու նպատակով ակտիվ աշխատանքներ են տարվել: Կառույցի ղեկավար դիրքերում գտնվողները կալանվորված գյուլենականների ընտանիքներին օգնություն են ցուցաբերել: Մասնավորապես, այդ ընտանիքներին ամսական 500-2.000 լիրա է տրամադրվել:
Հարակից հրապարակումներ`
- Դավութօղլուն ՝ իր և Գյուլենի հանդիպման, խոցված ռուսական ինքաթիռի և դրա վերաբերյալ իր հրամանի մասին
- Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի եղբայրը
- Թուրքիան ԱՄՆ-ին Գյուլենին ձերբակալելու պահանջ է ներկայացրել
- Էրդողանը ձգտում է ավտորիտարիզմի. Գյուլեն
- Թուրքիայի ԱԳՆ-ում կասկածում են, որ Գյուլենը կարող էր մեկնել Եգիպտոս
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը