Թրամփը մայրության ու աբորտի դեմ պայքարի օրինագծերը քննարկել է տղամարդկանց հետ
Արևմտյան մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել են փաստին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանանց ու նրանց իրավունքներին վերաբերող օրինագծերը քննարկում ու ստորագրում է միայն տղամարդկանց հետ, ընդ որում սպիտակամորթ: Դրա ապացույցը պաշտոնական լուսանկարներն են:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որն արված է առողջապահական բարեփոխումների քննարկման ժամանակ:
«Օ, նայեք, սենյակը լի է սպիտակ տղամարդկանցով»,-արձագանքել է նրան հետևող օգտատերերից մեկը: Մի քանի տասնյակ հազար օգտատեր հավանել է նրա գրածը:
Appreciated joining @POTUS for meeting with the Freedom Caucus again today. This is it. #PassTheBill pic.twitter.com/XG6lQIy5a6
— Vice President Pence (@VP) March 23, 2017
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Դոնալդ Թրամփը շրջապատված էր տղամարդկանցով, երբ ստորագրում էր աբորտների պայքարի դեմ օրենքը: Նշվում է, որ չնայած սենյակում եղել է նախագահի կին խորհրդականը, սակայն պաշտոնական լուսանկարում նա բացակայել է:
The New York Times-ի թղթակիցը նման լուսանկարները պատահական չի համարում: Նա հիշեցնում է Թրամփի կարգախոսն ու կարծիք հայտնում, որ նա մտադիր է ԱՄՆ-ն վերադարձնել միայն սպիտակամորթներին, մասնավորապես սպիտակ տղամարդկանց:
Աղբյուրը հիշեցնում է, որ ընդդիմախոսները Թրամփին հաճախ են մեղադրում ռասիզմի, սեքսիզմի ու կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Միլիարդատիրոջ ընտրվելուց հետո փողոց դուրս եկան հազարավոր կանայք: Բողոքի ակցիաներին մասնակցում էին նաև հայտնի երգչուհիներ, դերասանուհիներ: