Վիգեն Սարգսյան. Մենք տարբեր սպառազինություն ենք գնում
Հայաստանը հնարավորություն ունի չեզոքացնել տարածաշրջանում սպառազինության հավասարակշռության խախտումը: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով` ՀՀ Զինված ուժերի սպառազինության արդիականացման համար Հայաստանը երկխոսում է ոչ միայն ռուս, այլ մի շարք այլ գործընկերների հետ ևս:
«Մենք տարբեր սպառազինություն ենք գնում` հենվելով ԶՈւ զարգացման նախագծի վրա: Դրանց մեծ մասը «խիստ գաղտնի» խորագրի ներքո են, ուստի շատ բան ասել չեմ կարող, սակայն գործընթացը շարունակական է: Մենք հետաքրքրված ենք Ռուսաստանից այնպիսի տեխնիկայի ձեռքբերմամբ, որը կկարողանա բալանսավորել Ադրբեջանի կողմից սպառազինության աճն ու չեզոքացնել Ադրբեջանի զինանոցում առկա մի շարք զինատեսակների օգտագործման հնարավորությունը»,-ընդգծել է Վիգեն Սարգսյանը:
Նա նշել է նաև, որ սպառազինության հավասարակշռությունը տարածաշրջանում խախտված է:
«Երկար ժամանակ Ադրբեջանը ծախսում էր բյուջետային միջոցները տարբեր երկրներից սպառազինության ձեռքբերման վրա, ինչը բերել է տարածաշրջանում սպառազինության հավասարակշռության խախտման: Բայց ուժերի հավասարակշռություն, ինչպես նշում են միջազգային փորձագետները, կա: Հայաստանը հնարավորություն ունի չեզոքացնել այդ հավասարակշռության խախտումը և պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հավասարակշռությունը վերականգնվի», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Ադրբեջանը ձգում է հակամարտության կարգավորումը
- Վիգեն Սարգսյան. Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին կնպաստի երկրի պաշտպանունակության բարձրացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին