Արթուր Միքայելյան. Առաջին օրը մեր դահուկավազորդները մինչև ծնկները ձյան մեջ սահեցին
Հայ դահուկավազորդները մեկնել էին Ավստրիա` ուսումնամարզական հավաք անցկացնելու և միջազգային մրցաշարի մասնակցելու: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը նշել է, որ մարզիկները լավ հանդես չեն եկել: Մարզչի խոսքով` պատճառը եղանակային վատ պայմաններն էին.
«Ավստրիայում եղանակը շատ անբարենպաստ էր, ձնհալ էր և անձրև էր տեղում: Կարծես թե գետի մեջ սահեին: Մեր դահուկավազորդները սովոր չեն, քանի որ նման պայմաններում մենք չենք մարզվում: Առաջին օրը մեր մարզիկները մինչեւ ծնկները ձյան մեջ սահեցին ու հիվանդացան: Որոշեցինք մրցաշրջանը շուտ ավարտել:
Այժմ նախապատրաստվում ենք 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին: Սերգեյ Միքայելյանն արդեն ուղեգիր ունի: Նոյեմբերից կմասնակցենք վարկանիշային մրցաշարերի: Կարծում եմ` Միքայել Միքայելյանն ու Թադևոս Պողոսյանը ևս ուղեգիր կնվաճեն, եթե չհիվանդանան և վնասվածք չստանան»,-ասել է Արթուր Միքայելյանը:
Նրա խոսքով, ամռանը անվավոր դահուկավազքի աշխարհի առաջնությունն է, որտեղ նույնպես ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշեր են խաղարկվում:
«Սակայն դեռևս չգիտեմ` կմասնակցենք առաջնությանը, թե` ոչ: Ինչ վերաբերում է կանանց` հույս չունեմ, որ նրանք կկարողանան ուղեգիր նվաճել: Նրանց արդյունքները լավը չեն»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայ լեռնադահուկորդները բարելավեցին իրենց դիրքերը
- Առաջին անգամ աշխարհի առաջնության 30 լավագույնների մեջ ընդգրկված է հայ դահուկորդ
- Հայ դահուկորդները` աշխարհի առաջնությունում
- Երբ դահուկորդը չգիտի, թե ինչի համար է մասնակցում աշխարհի առաջնությանը