Հարավային Կորեայի նախկին նախագահը գնացել է դատարան
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Խեն մասնակցել է դատական նիստին: Նիստում քննարկվելու է դատախազության միջնորդությունը նրան կալանավորելու վերաբերյալ: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, նախկին նախագահի փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ նա ներկա կգտնվի նիստին և ելույթ կունենա։
Նիստի ընթացքից առայժմ այսքանն է հրապարակվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ նախկին նախագահին իմպիչմենտ հայտարարեց խորհրդարանը կոռուպցիոն սկանդալի պատճառով: Նախագահին մեղադրում են պետական գործերին նրա ընկերուհու միջամտության, այդ թվում նաև կադրային քաղաքականությունում որոշիչ դեր ունենալու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ միլիոն դոլար մասնավոր ընկերություններից յուրացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի դատախազությունը պահանջում է կալանավորել նախկին նախագահին
- Կորեայի նախկին նախագահին կանչել են հարցաքննության
- Հարավային Կորեայում մայիսին 9-ին նախագահ են ընտրելու
- Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտից հետո բանակը բերվել է մարտական վիճակի
- ՍԴ-ն Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 10-ին
- Հարավային Կորեայի նախկին նախագահի մերկ նկարը զայրացրել է նրա կողմնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան