Այվազովսկու մոսկովյան ցուցահանդեսը հայտնվել է 2016-ին աշխարհի ամենաշատ հաճախելիություն ունեցող ցուցադրությունների տասնյակում
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկվել է 2016 թ. ընթացքում ամբողջ աշխարհում ամենաշատ այցելու ունեցած ցուցահանդեսների տասնյակում:
«Կարծես, առաջին անգամ աշխարհում ամենաշատ այցելու ունեցող ցուցահանդեսների տասնյակում ընդգրկվել է ռուս նկարչին նվիրված ցուցադրություն»,- գրել է The Art Newspaper-ը:
Այվազովսկու հետահայաց ցուցադրությունը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Միջազգային ցուցադրությունների վարկանշային ցուցակի առաջին երեք հորիզոնականն ավանդաբար զբաղեցնում են Ռիո դե Ժայներոյի ավճար ցուցադրությունները, այնուհետև՝ Նյու Յուրքի, Տոկիոյի, Սան Պաուլոյի ցուցահանդեսային ծրագրերը:
Ամենաշատ այցելու ունեցած թանգարանը, ինչպես միշտ, Լուվրն է (7,4 միլիոն վաճառված տոմս): Էրմիտաժը երկրորդ տարին անընդմեջ 9-րդ տեղում է, Տրետյակովյան պետական պատկերասրահը՝ 23-րդն է:
Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը գործել է 2016 թ. հուլիսի 31-ից նոյեմբերի 20-ը: Ներկայացված էր ծովանկարչի 200 աշխատանք 17 թանգարանից և վեց մասնավոր հավաքածուից: Ցուցահանդեսն ունեցել է 600 հազար այցելու:
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու և ևս երկու ցուցահանդես ռուսական թանգարաններին բերել է 1 միլիարդ ռուբլի եկամուտ
- Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը
- Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդեսի ավարտից հետո Այվազովսկու կտավները վերադարձվել են ՀԱՊ
- Այվազովսկու ցուցահանդեսն այցելուների թվով գերազանցել է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը
- Տրետյակովյան պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի պատճառով երկարացրել է աշխատանքային ժամերը
- Հինգ պատճառ և ավելին՝ թե ինչու պետք է այցելել Այվազովսկու ցուցահանդեսը
- Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառել նախքան բացումը
- Տրետյակովյան պատկերասրահը ներկայացրել է Այվազովսկու մահը ցուցահանդեսի պրոմո հոլովակում
- Հայաստանի Ազգային պատկերասրահում պահվող Այվազովսկու 12 կտավ ցուցադրվելու է Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին