Մեր կուսակցությունը խորհրդարան մտնող քաղաքական ուժերի մեջ կլինի առաջին եռյակում. Արթուր Բաղդասարյան
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավն ամփոփեց լրատվամիջոցներին շնորհակալություն հայտնելով:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին՝ քարոզարշավի ընթացքը պատշաճ լուսաբանելու համար, հատկապես հեռուստաընկերություններին: Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ հեռուստաընկերությունները պատշաճ մակարդակի վրա ներկայացրեցին բոլոր քաղաքական ուժերին անխտիր: Չկա քաղաքական ուժ, որ փորձի պնդել, թե իր ուղերձը չի կարողացել հասցնել ժողովրդին: Ինը ուժերը շատ լավ հնարավորություն ունեցան ներակայացնելու իրենց մոտեցումներն ու ծրագրերը»,-ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում իրենց քաղաքական ուժը փաստարկված ու մրցունակ ծրագիր է ներկայացրել. «Մեր կուսակցությունում օլիգարխներ չկան, ներկայացրել ենք պատգամավորի թեկնածուներ, որոնք դուրս են եկել մեր ժողովրդի ծոցից, այսինքն, այն սոցիալական խավի ներկայացուցիչներն են, որը ՀՀ-ում կոչվում է միջին խավ»:
ՀՎԿ ղեկավարն անդրադարձավ սոցիոլոգիական հարցումներին՝ դրանք կեղծ որակելով. «Չեն եղել երբևէ ընտրություններ, որ նման կեղծ ու պատվիրված հարցումներով չողողեն քաղաքական դաշտը»:
Բաղդասարյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը խորհրդարան մտնող քաղաքական ուժերի մեջ կլինի առաջին եռյակում. «Ինձ, եթե թույլ եմ տալիս նման եզրահանգում անելու, ուրեմն մի քանի օր հետո դրանում կհամոզվենք: ՀՎԿ-ի օգտին քվեարկելով՝ քաղաքացին քվեարկում է իր օգտին, իր երկրում փոփոխություններ անելու օգտին»:
Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, նա ասաց, որ դրանց մասին կխոսեն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե իրենց քաղաքական ուժը որպես ընտրակաշառք սուրճի բաժականեր է բաժանել, նա ասաց. «Դա պարզագույն սրիկայություն, սև քարոզչություն է: Նույնն էլ մուրաբաների մասին, դա էժանագին զրպարտանք է»:
Կոալիցիա կկազմե՞ն ՀՀԿ-ի հետ, թե՝ ոչ հարցին, պատասխանեց, կոալիցիայում կլինեն միայն մի դեպքում, եթե որոշումների վրա ազդեցություն ունենան:
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանը, թե ՀՎԿ-ի ծրագրում ԼՂ կարգավորման մասին ոչինչ չկա, Բաղդասարյանը նշեց. «Մենք հրապարակ ենք նետել երեք փաստաթուղթ, հաշվետվություն հայ ժողովրդին, որտեղ հանգամանալից ներկայացված է՝ ինչ է արել ՀՎԿ-ն վերջին տարիների ընթացքում: Մեր նախընտրական ծրագիրը բաղկացած է քառասուն էջից առավել ամբողջական, որտեղ մեր երեսուն համառոտագիը բացված է, պարզապես նպատակահարմար չենք գտել հարյուր, հազարավոր օրինակով բաժանել: ԼՂ հիմնախնդրի հետ կապված մեր տեսակետը հստակ է, մեզ համար փոխընդունելի փոխզիջումն ավելի կարևոր է, քան անխոհեմ առճակատումը»:
Հարակից հրապարակումներ`
- Որոշ ուժեր պղտոր ջրում ցանկանում են ձուկ որսալ. ՀՎԿ թեկնածու
- Եկել է պետականամետ ուժերի համախմբելու ժամանակը. ՀՎԿ թեկնածու
- Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ իրավախախտումներ են հանդիպում. ՀՎԿ թեկնածու
- ՀՎԿ-ն Վարդենիսում խնդրեց կարդալ իրենց նախընտրական ծրագիրը
- ՀՎԿ նախագահը Շիրակից ակնկալիքներ ունի
- ՀՎԿ նախագահի խոսքով՝ իրենց գաղափարնեը գողացել են
- ՀՎԿ-ն հետընտրական կոալիցիաների մասին կմտածի ընտրությունների արդյունքներից հետո
- Это было давно и неправда. ՀՎԿ պատգամավորության թեկնածուն՝ մուրաբա բաժանելու մասին
- Արթուր Բաղդասարյան. Փառք ու պատիվ այն կնոջը, որ այսօր հինգ երեխա է լույս աշխարհ բերում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան