Անիմաստ է ընտրակաշառքի մասին խոսելն անգամ. Արմեն Ամիրյան
«Չեմ լսել: Կարծում եմ՝ անիմաստ է ընտրակաշառքի մասին խոսելն անգամ, քանի որ նոր Ընտրական օրենսգրքով ընտրակաշառքը վերահսկել հնարավոր չէ նույնիսկ»,- «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ամփոփիչ հավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մշակույթի նախարար, ՀՀԿ համապետական ցուցակում ընդգրկված Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկություններ ունե՞ք, լսե՞լ եք ընտրակաշառք բաժանելու մասին:
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում շփվել է տարբեր մարդկանց հետ, նման ահազանգեր իրեն չեն հասել:
Հարցին, թե ձեր անձնական վարկանիշն ընկա՞վ ՀՀԿ-ին անդամագրվելով, Ա. Ամիրյան ասաց. «Չեմ կարծում, որովհետև քարոզարշավի ժամանակ առիթ ունեցա շփվել շատ մարդկանց հետ, հասկանալ ու գնահատել բոլոր կարիքները, երբեք նման անկում չեմ արձանագրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա