Նոր խորհրդարանն ավելի վատն է լինելու, քան նախորդը. Հրանտ Բագրատյան
Ազատ դեմոկրատներ կուսակցության հաղթանակի հնարավորությունները 5 տոկոսից էլ բարձր են, մինչդեռ որոշ սոցիոլոգիական հարցումներ հազիվ 0.5 տոկոս ձայներ են կանխատեսում: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ իր խորը անվստահությունը հայտնելով կեղծ տվյալներ բարձրաձայնող սոցիոլոգիական ընկերություններին:
Անդրադառնալով մարզերով վերջին օրերին կատարած շրջայցերին և ընտրողների հետ հանդիպումներին՝ բանախոսը նկատեց. «Ստեփանավանի գյուղերում այնպիսի աղքատություն է, որ տների 70 տոկոսն ապակիներ չունեն, պատուհանները ցելոֆաններով են ծածկված: Այդպիսի աղքատություն ես ոչ մի տեղ չէի տեսել: Աղքատությունն անհասկանալի է հատկապես այն դեպքում, երբ այտեղ բերրի սևահողեր են: Այդ ընտրազանգվածին 500 դրամ տուր և ցանկացած մեկին կընտրեն: Կոնկրետ Յարդան գյուղում այն աստիճանի աղքատություն է, որ երեխաներին ուրախացնում են լողանալու տաշտը ծակելով և անիվներ անցկացնելով՝ որպես սայլակ: Ես ինձ այնտեղ կորցրել էի, չգիտեի՝ մարդկանց ինչ ասեմ: Իսկ ՀՀԿ-ն ճոխ միջոցառումներ է կազմակերպում»։
Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ իշխանության գալու դեպքում Ազատ դեմոկրատներ կուսակցությունը նվազագույն աշխատավարձը 5 տարում կկրկնապատկի մինչև 111 000 դրամի:
Վերջում նախկին վարչապետը կանխատեսեց, որ նոր խորհրդարանն ավելի վատն է լինելու, քան նախորդը նաև թաղային հեղինակություններ են հասնելու:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան