
Երկրի գլխավոր ընդդիմությունը մենք ենք. Լևոն Զուրաբյան
«Մենք Հայաստանում հասել ենք նրան, որ մարդիկ զանգվածաբար հասկանում են, որ մեր դաշինքն առաջարկելով խաղաղության ծրագիրը, ցանկանում է իրենց ազատագրել թշվառությունից, աղքատությունից, անհեռանկար փակուղուց, զինվորների կյանքի համար մշտական մտավախությունից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ իրենք ուզում են ժողովրդին վերադարձնել հանգիստ, հավատ սեփական ուժերի, հեռնկարի, զարգացման նկատմամբ:
Լ. Զուրաբյանի խոսքով, ժողովրդի մի զգալի հատվածում դեռ կա շփոթ, թե ինչ չափանիշներով պետք է ղեկավարվեն ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժի ընտրելու որոշում կայացնելու մեջ:
«Մարտի 29-ի մեր հանրահավաքը, խաղաղության երթն ապացուցեց, որ երկրի գլխավոր ընդդիմությունը, ժողովրդական շարժման դրոշակակիրը, արմատական փոփոխությունների պահանջով պայքարող քաղաքական ուժը եղել է, կա, շարունակում է մնալ այն ուժը, որ մենք ներկայացնում ենք: Պարզվեց, որ ինչպես անցյալում, այնպես էլ ասօր, կա մի ուժ, որը կարող է հազարավոր մարդկանց հանել փողոցներ, տանել երթի՝ իր էներգետիկայով, եռանդով և նորից տպավորել մեր ժողովրդին զանգվածային միջոցառումների ուժգնությամբ: Այս հարցում, կարծում եմ, արդեն բոլորիդ համար էլ ակնհայտ է, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը մրցակից չունի»,- ասաց դաշինքի պատգամավորության թեկնածու Լ. Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վստահ եմ, որ իշխանությունները չեն դիմի ստորագրությունների կեղծմանը. Լևոն Զուրաբյան
- 30 տարվա պայքարի մեջ առաջին անգամ կազմակերպում ենք խաղաղության երթ. Արամ Մանուկյան
- Այսպես կոչված ընդդիմադիրների կողմից շատ լայնածավալ քարոզչություն է գնում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դեմ. Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին