Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցներին ծանուցել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում Պատրիարքական տեղապահի ընտրությունն օրհնելու վերաբերյալ կայացված որոշման մասին: Դա ողջունվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Քննարկումների ավարտին Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի դիվանին:
«Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին, հոգևոր ողջ դասին և պոլսահայ հավատավոր մեր բոլոր զավակներին: Մեր հորդորն ենք բերում ձեզ` խոհեմությամբ ու սիրո ոգով հաղթահարել առկա խնդիրներն ու խոչընդոտները և եկեղեցական կարգաց ու կանոնաց համաձայն գտնել բարվոք լուծումներ Պատրիարքական ընտրությունը իրականացնելու՝ ի նպաստ պոլսահայության կյանքում խաղաղության ու համերաշխության վերահաստատման», - պատգամել է Վեհափառ Հայրապետը` Ամենողորմ Տիրոջ զորակցությունն ու հովանին հայցելով Կ. Պոլսո Աթոռի ուխտապահ եկեղեցականաց հոգևոր իրենց ծառայության մեջ:
Ըստ աղբյուրի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադարձ կատարելով ստեղծված իրավիճակին, ժողովականներին տեղեկացրել է նաև Պատրիարքության Եկեղեցական համագումար ժողովի ատենապետ Տ. Եղիշե վարդապետ Ուչքունյանի և ատենադպիր Տ. Տրդատ քահանա Ուզունյանի կողմից մարտի 24-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին առաքված գրության մասին, որով Ամենայն Հայոց Հայրապետին պաշտոնապես տեղեկացվել է մարտի 15-ին Պատրիարքարանում տեղի ունեցած ժողովի արդյունքում Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` Պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ընտրություններին հետևած զարգացումների մասին մինչ այս պահը Մայր Աթոռը որևէ անգամ չի խոսել:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքագետ. Ռուսաստանը դիվերսիֆիկացված մոտեցում է ցուցաբերում
- Մաշալյանը դիմել է Գարեգին Բ-ին՝ աջակցելու Պոլսի պատրիարքի ընտրված տեղապահին
- Գարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից
- Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից
- Տեր Վահրամ. Մայր Աթոռը հետևում է Պոլսում ընթացող զարգացումներին
- Փաստաբան. Պատրիարքի ընտրությունը միայն հայ համայնքի իրավասությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան